ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.04.2020 | 00:04
Որ­դյա՛կ, ե­թե նվիր­վում ես Տի­րո­ջը ծա­ռա­յե­լու, քո ան­ձը փոր­ձու­թյուն­նե­րի պատ­րաս­տիր։ ՈՒղ­ղի՛ր քո սիր­տը, համ­բե­րի՛ր և շփո­թու­թյան մի՛ մատն­վիր ա­ղետ­նե­րի ժա­մա­նակ։ Փար­վի՛ր Տի­րո­ջը և մի՛ հե­ռա­ցիր, որ­պես­զի հե­տա­գա­յում բարձ­րա­նաս։ Ինչ էլ որ գա քո գլ­խին, ըն­դու­նի՛ր հո­ժա­րու­թյամբ և հա­ճա­խա­դեպ տա­ռա­պանք­նե­րի ժա­մա­նակ համ­բե­րա­տար ե­ղի՛ր։ Ոս­կին փորձ­վում է կրա­կի մեջ, իսկ մար­դը` տա­ռա­պանք­նե­րի բո­վում։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 2. 1-5
Դիտվել է՝ 8266

Մեկնաբանություններ